Պարզաբանում

07 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները,  համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և այն երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության պետական շահի: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  և  govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում : 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է նաև իրականացնել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպում-քննարկումներ՝ հասարակությանը ի հայտ եկած նոր ռիսկերը և դրանցով պայմանավորված վտանգները իրազեկելու համար: 

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am  և  govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: 

Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն