ՏԿԵ նախարարության կայքում հասանելի են ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները

06 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ նախարարություն) պաշտոնական կայքում արդեն հասանելի են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՏԿԵ նախարարության էջից։

«Այս հղումով՝ https://bit.ly/3qMVDdE հրապարակված են 30․06․2021 թ․ դրությամբ առկա բոլոր պայմանագրերը։

Կայքի նույն էջում նախարարության Ընդերքի վարչության կողմից հավաքագրված ցանկը պարունակում է բաց ձևաչափով հասանելի տեղեկատվություն հանքավայրի, հանքավայրը շահագործողի, պայմանագրի համարի (հնարավոր է նույնականացնել և գտնել անհրաժեշտ պայմանագիրը), շահագործման ժամկետների և այլ տվյալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՏԿԵ նախարարության կողմից 2020թ․ նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխությունների թվում էր նաև ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը թվայնացնելը և հրապարակայնացնելը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն