Կնվազեցվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը

30 հունիսի 2021 | | Цитата

Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի` շինարարության նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ընթացակարգերի կիրառման համար առկա փորձը բավականին նվազ հնարավորություններ է ընձեռում: Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի խստացնելու հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից: Ըստ նախագծի` կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինհրապարակը` ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Նախագծի ընդունման պարագայում տեսահսկման մշտադիտարկման եւ ամբողջական տեսանկարահանման կիրառումը հնարավորություն կտա լիարժեք ապահովելու շինարարական հրապարակներում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը` նպաստելով նաեւ հանրային վերահսկողությանը: Այն հնարավորություն կընձեռի աստիճանաբար անցում կատարելու էլեկտրոնային համակարգին` նվազեցնելով նաեւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը առկա փաստաթղթաշրջնառության կառուցակարգերում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ գործադիրի դրական եզրակացությունը, նշեց, որ թեմայի առնչությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, եւ հիմնականում ստացել են դրական արձագանքներ: Նա ընդգծեց, որ նախագծի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից շինարարական մշակույթի ձեւավորման նոր չափորոշիչներ: 
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն