2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է

22 հունիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։

Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր: 

• Նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
• Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:
•  Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:

Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 (վեց հարյուր) միլիոն ՀՀ դրամ: 

Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ: 

Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից երկու փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա։ 

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=811


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն