Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման համար նախատեսված գումարը վերադարձվել է պետբյուջե

07 հունիսի 2021 | | Цитата

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի համար նախատեսված գումարները, 2020-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված, վերադարձվել են պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում համատեղ նիստում «2020 թ. պետական բյուջեի կատարան մասին» տարեկան հաշվետության ներկայացմանը՝ զեկուցելով գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության ոլորտի ճշտված բյուջեն կազմել է 15.9 մլրդ դրամ, որոնցից արտաքին աղբյուրներով ֆինանսավորված միջոցառումների մասով ՝ 4.5 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 12.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 76 տոկոսը:

Անդրադառնալով գյուղատնտեսության խթանման ծրագրին՝ փոխնախարարը նշեց, որ 2020 թվականի ծրագրով տարեսկզբին հատկացվել է 4 մլրդ դրամ: ՀՀ կառավարության մի շարք որոշումներով իրականացված ավելացումների արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 5 մլրդ 951 մլն դրամ: «Ծրագրի շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, դա մասնավորապես խաղողագործության, գինեգործության ոլորտում վարվող պետական քաղաքականության զարգացման ծրագրի իրականացումն է, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը և Գերմանիայի զարգացման բանկի հետ համատեղ գյուղոլորտում  ապահովագրական ծրագրերի իրականացման համար պետական աջակցություն ծրագիրը»,-ասաց Գաբրիելյանը:

 Երկրորդ խումբ միջոցառումը սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունն է, դրա հիմնական նպատակն է սննդամթերքի ոլորտում իրականացնել մոնիթորինգային գործընթաց, լաբորատոր փորձաքննություն: Երրորդ խումբը բուսաբուծության խթանաման և բույսերի պաշտպանություն ծրագիրն է: Դրա հիմնական նպատակն է մոնիթորինգի ընթացքում ձեռք բերված արդյունքների հիման վրա գյուղացիական տնտեսություններին տրամադրել մկնասպան թունանյութեր, մորեխների դեմ պայքարի միջոցներ: «Չորրորդ խումբ միջոցառումները անասնաբուժական ծառայություններ կոչվող միջոցառումն է, որը ներառում է գյուղկենդանիների պատվաստումը և հիվանդությունների՝ հիմնականում բրուցելոզ հիվանդության մոնիթոինգային աշխատանքները: Միջոցառումների այս խմբի մեջ է մտել նաև «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ գումարները վերադարձվել են պետբյուջե»,-ասաց փոխնախարարը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն