Երևանի SMD բժշկական պարագաների գործարանը կունենա արդյունաբերական համալիրի երկրորդ միավոր

25 մայիսի 2021 | | Цитата

Մայիսի 24-ին կայացել է Երևանի SMD բժշկական պարագաների գործարանի արդյունաբերական համալիրի երկրորդ միավորի հիմնարկեքի արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Գործարանի արդյունաբերական համալիրի երկրորդ միավորը հագեցած է լինելու բժշկական պարագաների արտադրության ամենաժամանակակից և նորարարական սարքավորումներով և տեխնոլոգիաներով։ Երկրորդ միավորի գործարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի ծավալը կազմում է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ ծրագրի՝ կթողարկվի բժշկական և լաբորատոր նշանակության, մեկանգամյա օգտագործման շուրջ 50 անուն պարագա, մասնավորապես՝ ներարկային կատետրներ, զոնդեր, ասեղներ, ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման պոլիմերային լաբորատոր պարագաներ և այլն: Գործարանի արտադրանքի իրացման հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ը, ԵԱՏՄ-ն, Մերձավոր Արևելքի երկրները:

Գործարանի հիմնադիր-նախագահ Հայկ Մաղաքելյանն իր ելույթում նշել է, որ ուժեղ և հզոր պետությունը տնտեսապես զարգացած պետությունն է, իսկ տնտեսության զարգացման համար հարկավոր են ներդրումներ։ «Հաշվի առնելով այն, որ պետության բոլոր ոլորտներն էլ ունեն զարգանալու կարիք՝ մենք սիրով զբաղվելու ենք այդ պատասխանատու գործով։ Մեր առաջնային նպատակն է հայկականը դարձնել որակյալ և ներկայացնել աշխարհին», - ասել է նա։

Միջոցառմանը մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Մինչ հիմնարկեքի արարողությունը, միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել արդեն գործող գործարանով և ծանոթացել արտադրական պրոցեսին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն