Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով

06 մայիսի 2021 | Հայտարարություններ | Цитата

Գործարկվել է «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ը՝ https://pay.e-community.am/am/, որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։

Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է վճարման հաստատման մասին ծանուցում:

Համակարգը մշակվել և գործարկվել է Ekeng/ E-Governance Infrastructure Implementation Agency և VXSoft Limited կազմակերպությունների կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։

Բացի վերոնշյալ համակարգից, հարկատուներն իրենց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, որոնցում ավելացվել է տեղական հարկերի վճարման համար նախատեսված հնարավորությունները։

Հավելենք, որ այս տարվա հունվարի 8-ից ներդրվել է Տեղական հարկերի (անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ) հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը (https://e-community.am/am/ ), որում ներառված էլեկտրոնային գործիքակազմը ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրման իրենց գործառույթը։ Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը զգալիորեն կրճատում է կոռուպցիոն ռիսկերը, և ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ առցանց թարմացված տեղեկատվությանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն