Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ

06 մայիսի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

Սյունիքի մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել, և դրանք մշտական գտնվել են դիտարկման ներքո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ամենը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, պարզապես լրագրողներն են կապում դրանք նշված իրադարձությունների հետ (երբ վարչապետի այցի ընթացքում նրա տեղաշարժը փորձել էր խոչընդոտել քաղաքացիների մի խումբ):  

«Մաքսային պահեստը պետք է համապատասխան լինի օրենքով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է ուրիշ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
 
Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, ՊԵԿ նախագահը նկատեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել: «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Իսկ տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքները, մաքսազերծվել են, այս պահին այս գործողություններն իրականացվում են Մեղրիի մաքսային կետում, այնտեղ կա նաև այլ մաքսային պահեստ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նկատված խախտումների մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն