ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման Թայեքս գործիքի կիրառմանը նվիրված քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էր ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման Թայեքս գործիքի կիրառմանը նվիրված հանդիպում-քննարկում՝ նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության նախաձեռնությամբ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության և համակատարման ներքո գտնվող միջոցառումների իրականացման նպատակով ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության անհրաժեշտությունը և հնարավորությունները։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքը, նրա կիրառման հնարավորությունները, Թայեքս հայտերի մշակման, ձևավորման, ստուգման ընթացակարգերը, հայտաձևերի ընթացքի հսկողության, ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկման և տեղեկատվության տարածման գործընթացները։

ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչությունը՝ համագործակցելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ, ապահովում է Եվրոպական հարևանության գործիքների ներքո իրականացվող համապատասխան ծրագրերը, իրականացնում է ծրագրերի դիտանցում, շահառուներին տրամադրում է համապատասխան խորհրդատվություն և օժանդակություն գործիքների կիրառման ու ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Շնորհանդես/ԹԱՅԵՔՍ Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք/

Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրների հանրային կառավարման համակարգին  ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն