2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ

07 ապրիլի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը: Այսպես, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ:

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն