«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին»

05 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը՝ Կառավարությունը որոշում է.

Սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
 
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն հավելվածով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։
Սույն հավելվածով սահմանված չափորոշիչների համաձայն այլ ընկերությունների ցանկի կազմումը շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում։

ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
Ընկերությունները սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկում ներառվում են՝ հաշվի առնելով ընկերությունների և (կամ) դրանց դուստր ձեռնարկությունների և (կամ) մասնաճյուղերի և (կամ) ընկերությունների կառուցվածքում ներառված այլ ստորաբաժանումների կողմից արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի և հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասերով համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում վնասակար ազդեցությունը։
4.       Սույն հավելվածով սահմանված չափորոշիչների համաձայն կազմված այլ ընկերությունների ցանկում ներառվում են այն ընկերությունները, որոնց կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի և հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման բնապահպանական հարկի գծով հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 1 000 000 դրամից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի օգտագործման գործող համակարգն ունի հասցեականության և նպատակային օգտագործման շարունակական բարելավման անհրաժեշտություն:

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը։

Համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով վնաս պատճառող ընկերությունների ցանկը Օրենքով սահմանելու պարագայում ցանկում յուրաքանչյուր նոր ընկերության ավելացման, ընկերության անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխության դեպքում առաջանում էր Օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող իրավական ակտի մշակման և ընդունման անհրաժեշտություն: Համայնքների և (կամ) բնակավայրերի տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները Կառավարության կողմից սահմանվելու և ցանկի՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից կազմելու դեպքում ընթացակարգը կդառնա ավելի արդյունավետ:

Համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելիս, ինչպես նաև  շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից այլ ընկերությունների ցանկը կազմելիս հաշվի են առնվելու նաև այդ ընկերությունների դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումները:

Մինչ «Ընկերությունների  կողմից վճարվող բնապահպանական  հարկի  նպատակային  օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի (ՀՕ-278-Ն) ընդունումը գործընթացն իրականացվում էր միայն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար  բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ և համապատասխան մարզպետարաններ էր ներկայացվում Օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։

Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է, ինչի արդյունքում կմեծանա բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով մասհանումների հասցեականության աստիճանը։

Այլ ընկերությունների ընտրության չափորոշիչների ու համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման սկզբունքները մշակելիս հաշվի են առնվել շրջակա միջավայրի վրա էական դրական ազդեցություն ակնկալող բնապահպանական ծրագրերի արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները։ Նախորդ տարիներին իրականացված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր (մինչև 1.000.000 դրամ) ֆինանսական ռեսուրսներով իրատեսական չէ արդյունավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկը կդառնա առավել լիարժեք, կմեծանա ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը, համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացման ընթացակարգը կդառնա ավելի պարզ և ժամանակի առումով ավելի քիչ ծախսատար: Կավելանա բնապահպանական հարկից մասհանումներ ստացող համայնքների և (կամ) բնակավայրերի թիվը։ Նպատակային օգտագործվող ֆինանսական ռեսուրսների/հոսքերի աճի արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը, կավելանան տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման  գործընթացում: Արդյունքում հնարավորինս կնվազեցվի համայնքների և (կամ) բնակավայրերի շրջակա միջավայրի և բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցության մակարդակը։

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
        Որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։

        Որոշման նախագծի ընդունման արդյունքում կառաջանա պետական բյուջեի ծախսային մասի ավելացում առավելագույնը տարեկան 150 մլն դրամի չափով (տեղեկանքը կցվում է)։ Հաշվարկների համար հիմք են ծառայել 2018-2019թթ. ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման և (կամ) պահման համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի գումարների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Նույն չափով կավելանա տեղական ինքնակառավարման բյուջեների եկամտային մասը։ Բյուջեի հնարավոր ավելացում նախատեսվում է Երևան քաղաքի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Վերին Գետաշեն, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Արարատի մարզի Սիս, Արմավիրի մարզի Արմավիր և Փարաքար, Կոտայքի մարզի Աբովյան և Գետամեջ, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքների բյուջեներում։

Պետական բյուջեի ծախսային և տեղական ինքնակառավարման բյուջեների եկամտային մասերի ավելացման չափը կախված է մշակված չափորոշիչների կիրառման արդյունքում ավելացված նոր ընկերությունների թվից և դրանց կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարից։ Վերը նշված ցուցանիշի կանխատեսումն ունի մոտավոր բնույթ, քանի որ 2018-2019թթ. ընթացքում 1.000.000 դրամ և ավելի բնապահպանական հարկի գումար հաշվարկած ընկերությունների մի մասի թողած վնասակար ազդեցությունը տարածվում է  հանրապետության տարածքի զգալի մասի վրա, և կոնկրետ մի քանի համայնքի վարչական տարածքում վնասակար ազդեցության չափի հաշվարկումն իրատեսական չէ։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն