«ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ

05 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

 Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումն իրականացվում է տարբեր օտար լեզուներով: Կարգի համաձայն՝ թարգմանության ճշտությունը ստուգում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետները, սակայն, գործնականում շատ են դեպքերը, երբ նշված ՊՈԱԿ-ը համապատասխան լեզուներով մասնագետներ չի ունենում: Այդ դեպքում նախարարությունը դիմում է ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ: Վերջիններս սեղմ ժամկետում տրամադրում եմ համապատասխան փորձագետների տվյալներ, որոնք, հնարավոր է գերազանց տիրապետում են լեզվին, սակայն լեզվաբան մասնագետներ չեն (օրինակ` միջազգայնագետներ են): Այս կարգավորումը գործնականում այնքան էլ արդարացված չէ և հաճախ հանգեցնում է ստուգման արդյունքների բողոքարկման: Ավելին, Արդարադատության նախարարությունը՝ ըստ կարգի, չգտնելով մասնագետներ համապատասխան լեզուներով, երբեմն դժվարություն է ունենում նաև կոնկրետ լեզվով որակավորման քննության առաջադրանք կազմելու հարցում: Պետք է նաև նշել, որ փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով, այսինքն` փորձագետների կողմից մատուցվող ծառայությունը վճարովի է:

   Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Որոշման 11-րդ կետում կատարել փոփոխություն, որով ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների ստուգման նպատակով ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ դիմելու փոխարեն կդիմի Հայաստանի Հանրապետության բաձրագույն ուսումնական հաստատություններին` համապատասխան ֆակուլտետներից՝ թարգմանությունների ճշտությունը ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու   համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության բաձրագույն ուսումնական հաստատություններին` համապատասխան ֆակուլտետների մասնագետներից թարգմանության ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ արդարադատության նախարարությունը «Նոտարիատի մասին» օրենքի 46-րդ հոդվածին և ՀՀ կառավարության 2002 թվականի թիվ 193-Ն որոշմանը (այսուհետ՝ Որոշում) համապատասխան իրականացնում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորում: Նշված որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի համաձայն` «Թարգմանությունների ճշտությունը ստուգում են նախարարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առաջադրված՝ համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթուղթ ունեցող մասնագետների ցանկից հանձնաժողովի կողմից ընտրված փորձագետները: Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն՝ թարգմանությունների ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար:»:

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումն իրականացվում է տարբեր օտար լեզուներով: Կարգի համաձայն՝ թարգմանության ճշտությունը ստուգում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետները, սակայն, գործնականում շատ են դեպքերը, երբ նշված ՊՈԱԿ-ը համապատասխան լեզուներով մասնագետներ չի ունենում: Այդ դեպքում նախարարությունը դիմում է ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ: Վերջիններս սեղմ ժամկետում տրամադրում եմ համապատասխան փորձագետների տվյալներ, որոնք, հնարավոր է գերազանց տիրապետում են լեզվին, սակայն լեզվաբան մասնագետներ չեն (օրինակ` միջազգայնագետներ են): Այս կարգավորումը գործնականում այնքան էլ արդարացված չէ և հաճախ հանգեցնում է ստուգման արդյունքների բողոքարկման: Ավելին, Արդարադատության նախարարությունը՝ ըստ կարգի, չգտնելով մասնագետներ համապատասխան լեզուներով, երբեմն դժվարություն է ունենում նաև կոնկրետ լեզվով որակավորման քննության առաջադրանք կազմելու հարցում: Պետք է նաև նշել, որ փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով, այսինքն` փորձագետների կողմից մատուցվող ծառայությունը վճարովի է:

 Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Արդարադատության նախարարությունը, ուսումնասիրել է բարձրագույն ուսումնասկան հաստատությունների, այսդ թվում` ԵՊՀ ֆակուլտետները և գործող ամբիոնները և եկել այն եզրահանգման, որ վերջիններս կարողեն իրենց մասնագիտական ներուժով օգտակար լինել նախարարության գործունեությանը:  

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Որոշման 11-րդ կետում կատարել փոփոխություն, որով ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների ստուգման նպատակով ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ դիմելու փոխարեն կդիմի Հայաստանի Հանրապետության բաձրագույն ուսումնական հաստատություններին` համապատասխան ֆակուլտետներից՝ թարգմանությունների ճշտությունը ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու   համար:

Միաժամանակ նախարարությունը պատրաստվում է հուշագրեր կնքել համապատասխան ուսումնական հաստատությունների հետ` Կառավարության որոշմամաբ սահմանված թարգմանիչների որակավորման ընթացակարգն առավել արդյունավետ ապահովելու համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ արդարադատության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը.
Այսպիսով, Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել համապատասխան լեզվին տիրապետող մասնագետներով՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների թեստային և գործնական առաջադրանքները կազմելու և արդյունքների ստուգումն իրականացնելու հարցում:

Վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն