ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

05 ապրիլի 2021 | | Цитата

Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:

Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների մասով մտահոգություններ, լիարժեք փոխըմբռնման հասնելու նպատակով բաց քննարկման հարթակը ևս մեկ հնարավորություն է համատեղ ի մի բերել և գույքագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: 

Գործընկերային մթնոլորտում տնտեսվարողների հետ նախաձեռնվող լրացուցիչ այս հանդիպմանը Կոմիտեն ակնկալում է, որ կվերհանվեն հուզող բոլոր խնդիրները և լուծումներ կգտնվեն՝ ի շահ ոլորտի զարգացման ու ՀՀ օրենսդրության լիարժեք պահպանման: 

Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 7-ին՝ ժամը 14.30-ին, ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: ՊԵԿ-ն ակնկալում է ակտիվ մասնակցություն և կառուցողական քննարկում:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն