Ելույթներ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ

25 մարտի 2021 | Աշխատանքային | Цитата

Միքայել Մելքումյան. Սահմանից ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորությունների տեղայնացման հարցը շատ արդիական եմ համարում: Ես հակված եմ հատուկ ռեժիմներ կիրառելու: ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտը թույլ չի տալիս բոլոր ապրանքատեսակների դեպքում դա հետաձգել, բայց կարելի է կիրառել կարեւորագույն նշանակություն ունեցող խմբերի համար:

Սիսակ Գաբրիելյան. Նախագիծը խրախուսող է, որովհետեւ կառավարող ուժը խորհրդարանում որդեգրել է գործընկերային մեթոդը:

Արտակ Մանուկյան. Ինչու՞ ենք աշխատանքի արտադրողականությանը միտված մասնագետներից առանձնացրել հարկ վճարողներին: Փիլիսոփայորեն եթե մոտենանք, աշխատողի օրն արդեն ծածկում է հարկ վճարողի օրը: Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելուն կողմ եմ: Գնումների համակարգում, կարծում եմ, պետք է փոփոխություն անենք, որ երաշխիքների ինստիտուտը դարձնենք ավելի ճկուն:

Բաբկեն Թունյան. Շատ կարեւոր օրենքի նախագիծ է: Այն պրակտիկան, որ օրինապահ հարկ վճարողների մասով կիրառվում էր ՊԵԿ-ում, հիմա օրենքով է ամրագրվում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի եզրափակիչ ելույթ. Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսված առավելություններն են՝ պարզեցված ընթացակարգով ամսական կտրվածքով 60 մլն դրամ ԱԱՀ-ի վերադարձ, ծառայությունների մատուցման բնագավառում առավելություններ, առաջին հերթին՝ գործարար համբավ: Մենք հրապարակելու ենք օրինապահ հարկ վճարողների ցանկը: Սրանք բավարար ազդեցիկ միջոցներ են, որ հարկ վճարողը ձգտի օրինապահության:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն