Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն

18 մարտի 2021 | | Цитата

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2020-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 146 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դա շուրջ 7000 տոննայով ավել է, քան 2019-ին արտահանվածը»,-ասաց փոխնախարարը:
 
Ընդ որում 2020-ին արտահանվել է 89 հազար տոննա պտուղ, որից շուրջ 20 հազար տոննան՝ ծիրան, 11 հազար տոննան՝ խնձոր, 3.5 հազար տոննան՝ կեռաս և այլն:Շեշտակի աճել է կարտոֆիլի արտահանումը:

Գաբրիելյանը կարևորեց, որ համավարակի և պատերազմի պայմաններում նաև բավականին հաջող և լավ է իրականացվել գյուղկենդանիների պատվաստման ծրագիրը: «Արդյունքում չեն գրանցվել համավարակներ՝ չնայած այն հանգամանքին, որ բավականին շատ մասնագետներ հիվանդ էին կամ պատերազմի դաշտում էին: Սակայն մենք այդ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացրեցինք»,-ասաց փոխնախարարը:

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն