Սուրեն Պապիկյանը կարևորել է «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում հայ-չինական համագործակցության ընդլայնումը

16 մարտի 2021 | | Цитата

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարևորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության և հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։

Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարևորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, և առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում և խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են հայ-չինական համատեղ ծրագրերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ Հայաստանում ՉԺՀ դեսպանության և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները։

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն