Հայկական շուկայում ավելացել է չինական մեղրը

20 փետրվարի 2013 | | Цитата

Հայկական շուկայում ավելացել է չինական մեղրըՀայաստանից 2012 թ. արտահանվել է 4.3 տոննա բնական մեղր՝ 32.2 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:

Նախորդ՝ 2011 թ. համեմատ մեղրի արտահանումը նվազել է գրեթե 4 անգամ: Սակայն 2012 թ. մեղրն արտահանվել է կգ-ը 7.5 դոլարով (մոտ 3000 դրամ)՝ նախորդ տարվա 6.1 դոլարի համեմատ:

2012 թ. ներմուծվել է 16.8 տոննա մեղր՝ ռեկորդային ծավալ վերջին 10 տարում: 2011 թ. համեմատ մեղրի ներմուծումն ավելացել է 7 անգամ: Մեղրը ներմուծում ենք կգ-ը 3.7 դոլարով (1500 դրամ): Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը էժան մեղր է ներկրում Չինաստանից: Սակայն փաթեթավորումից հետո միշտ չէ, որ նշվում է մեղրի ծագման երկիրը:

Հարկ է նշել, որ 2012 թ., ընդհանուր առմամբ, մեղվապահության համար լավագույն տարին չէր՝ չորային կլիմայի պատճառով մեղր քիչ է ստացվել: Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանում տարեկան 5-6 հազ. տոննա մեղր է արտադրվում:

Հայկական մեղրը հիմնականում արտահանվում է եվրոպական երկրներ:

Աղբյուրը՝ news.am

Լուսանկարը՝ www.dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն