ՀՀ ՊԵԿ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը 2021 Թ.-Ի ՄԱՐՏԻ 15-ԻՑ 18-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է...
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 15-ից 18-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 16 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Առաջիկա քննությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 19-ին: Դիմումները կարելի է ներկայացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե մինչև սույն թվականի մարտի 10-ը ներառյալ:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться