Միջազգային ապրանքանիշերի տեքստիլի ընկերությունը կառավարության աջակցությամբ կիրականացնի ներդրումային նոր ծրագիր

04 մարտի 2021 | | Цитата

Հայաստանի կառավարությունը սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց 3 տարի ժամկետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 4-ի նիստում:

Սրբիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունն առաջարկում է սրբիչների մեծ ընտրանի ճանաչված ապրանքանիշերից, որոնք սպասարկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ տնային, բժշկական, հյուրանոցային և մանրածախ ոլորտները:

Ըստ հիմնավորման, ընկերության գործընկերները գրավում են լայն աշխարհագրական դիրք ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Օմանում, վերջինիս բիզնես գործընկերները բազմամյա կապ են հաստատել իրենց հաճախորդների հետ: Ընկերությունը համապատասխան արտոնագրի ներքո արտադրում և ներկայացնում է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Cannon-ը, Fieldcrest-ը, Disney-ը, Waverly-ն և Charisma-ն: Ընկերության ապրանքանիշերն են՝ Valentini-ն, Royale-ը, Dream-ը, Savoy-ը և Classic-ը:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 4 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4․3 մլրդ դրամ, որից 730 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․3 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 1․1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում

Ընկերությունը 2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ԱԱՀ-ի  գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացվել է 2․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 74 նոր աշխատատեղ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 76 նոր աշխատատեղ` 160-200 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն