Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում

02 մարտի 2021 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը:
 
Գևորգ Պապոյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել: Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը:

«Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, երբբազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,-ասաց Պապոյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն