• Armenianeconomy.com

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին

02 մարտի 2021 | Տնտեսություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ղեկավարած ընկերությունը 2008 թ. նախագահական ընտրություններին չեզոքություն պահպանելու համար ճնշումների է ենթարկվել: Նա իր ֆեյսբուքյան էջում նախօրեին բարձրաձայնել էր, որ 2008-ի մարտի 1-ին, երբ ինքը մեծ ընկերության գործադիր տնօրեն էր, լքել է Հայաստանը, քանի որ հանդգնել էր չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։ Քերոբյանը նշել էր, թե այն մղձավանջը, որի մեջ հայտնվել են քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել։

Թե ինչ խնդիրներ է բիզնեսի համար նախկինում ստեղծվել եւ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո՝ պարզել ենք՝ զրուցելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

- Պարո՛ն Քերոբյան, եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք խոսում նախկինում ձեր ընկերության դեմ եղած քաղաքական ճնշումների մասին. ի՞նչն է առիթ հանդիսացել այդ մասին բարձրաձայնելու:

- Ճիշտն ասած, իմ ընկերների շրջապատում երբեք չեմ թաքցրել, բոլորն են տեսել, թե 2008 թ. իմ ղեկավարած «Սթար» ընկերությունը ինչ ճնշումների է ենթարկվել, որովհետեւ հրաժարվել ենք որեւէ քաղաքական գործընթացի մեջ ներքաշվել: Շատ մեծ ճնշումներ ունեցանք հարկային մարմինների կողմից եւ ոչ միայն: Այն ակտը, որն ընկերության դեմ եղավ, ստորագրել էին հարկային մարմնի 120 աշխատակիցներ: Գաղտնիք չէ, որ մինչեւ հեղափոխությունը բիզնեսի վրա շատ են եղել ճնշումներ եւ թափանցիկ աշխատողի համար շատ դժվար է եղել շահութաբեր աշխատելը: Մենք նույնիսկ հիմա ենք դա զգում, երբ փորձում ենք ընկերությունների համար ապահովել ավելի լավ ֆինանսավորման միջոցներ, շատ քիչ են այն ընկերությունները, որոնք թափանցիկ պատմություն ունեն: Դա է եղել բիզնես մոդելը նախկին Հայաստանում՝ մղել բիզնեսներին ոչ օրինական դաշտ, որ հետո նաեւ «պատանդ» վերցնեն նրանց:

- Ո՞ր օղակներից կամ ումից էր  հրահանգ գալիս ընտրություններին աջակցելու հարցով եւ որքանո՞վ էր բիզնեսը ենթարկվում դրան:

- Տարբեր ընտրությունների ժամանակ տարբեր օղակներից էր գալիս: 2008 թ. այդ պահանջը եղել է ընտրական շտաբից եւ մեր կողմից դրան դեմ լինելը հանգեցրել է իմ նշած հետեւանքներին: Օրինակ՝ 2013 թ. ես ոչ այդքան մեծ բիզնեսի ղեկավար էի եւ այդ ժամանակ առանձնապես ճնշում չի եղել, փոքր բիզնեսին ճնշելը իմաստ չունի: Ակնհայտ է, որ բիզնեսներն ազատ չեն եղել,  եւ ճնշումը միշտ եղել է:

- Առհասարակ նախկինում բիզնեսը քաղաքական առումով ի՞նչ խնդիրներ է ունեցել, շատ էր խոսվում մենաշնորհների մասին, դիտավորյալ բիզնեսի փակման էին տանում:

- Երբ ուզում էիր աշխատել օրենքով՝ միշտ հայտնվում էիր ոչ մրցունակ վիճակում: Այն մարդիկ, ովքեր թաքցնում էին հարկերը եւ կիսվում էին ուրիշների հետ, կարելի է ասել, ստանում էին անարդար մրցակցային առավելություն եւ դա եղել է Հայաստանում բիզնես անելու հիմնական մոդելը. հարկերը բարձր էին, իսկ քիչ հարկեր վճարելու եւ մի մասը ուրիշին տալու շնորհիվ դու ստանում էիր ոչ մրցակցային առավելություններ ու կարողանում էիր ջարդել մրցակցին: Այդպես էլ ձեւավորվում էր մենաշնորհների մի մասը: Մյուս խանգարող հանգամանքն այն էր, որ ուղղակի ադմինիստրատիվ լծակներով կարող էին բիզնեսը փակել:

Հեղափոխությունից հետո հովանավորչությունը վերացել է: Մեծ բիզնեսը նույնպես ազատություն է ստացել, որովհետեւ իրենց այլեւս ոչ ոք չի մղում անօրինական գործողության: Բոլորի համար միջավայրը դարձել է էապես ավելի անկաշկանդ, մրցակցային: Կան խնդիրներ, դրանք փոքր չեն եւ հիմնական խնդիրն այն է, որ օրենքները հարմարեցված են եղել հին համակարգով աշխատելու համար: Այսինքն՝ օրենքներում կան բազմաթիվ կամայական որոշումներ կայացնելու հնարավորություններ: Ճիշտ է՝ հիմա կոռուպցիա չկա, բայց կան շատ խոչընդոտներ, եւ մենք հիմա փորձում ենք որքան հնարավոր է մեծ արագությամբ այդ խոչընդոտները վերացնել:

- Որո՞նք են հիմնական խոչընդոտները եւ առաջնահերթ անելիքները:

- Բազմաթիվ օրենքներ պետք է փոխվեն, բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան: Նաեւ մեծ գործ ունենք անելու թվայնացման առումով, որովհետեւ թվայնացումն էլ բավարար մակարդակի վրա չէ եւ ձեռքով աշխատանքը կաշկանդում է այն հնարավորությունները, որ ունի կառավարման համակարգը:

- Հիմա սովորական մարդը առանց որեւէ խնդրի եւ քաղաքական աջակցությունների կարո՞ղ է մեծ բիզնես ստեղծել եւ աշխատել:

- Սովորական մարդը պետք է ունենա լավ կրթություն եւ լավ ֆինանսական միջոցներ, որ կարողանա մեծ բիզնես ստեղծել: Բիզնես ստեղծելու համար դեռեւս կան խոչընդոտներ, օրինակ՝ ֆինանսական միջոցների հասանելիությունն է շատ ցածր մակարդակի վրա, մեծ բիզնես անելուն ունակ մարդկանց քանակն է դեռ քիչ: Բայց այնպես, որ ինչ-որ մեկը ձեզ գա ասի՝ մի արեք այս բիզնեսը, դա արդեն վաղուց չկա:

- Հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել բիզնեսի կյանքում պետություն-բիզնես հարաբերություններ տեսանկյունից:

- Ամենակարեւորը՝ խրախուսվում է գործարարությունը, դեռեւս ոչ ամբողջովին, բայց փոխվել է վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ եւ բիզնեսն արդեն ընկալվում է որպես արդյունք եւ նորարարություն ստեղծող ոլորտ, որն ինովացիաների, ստեղծագործական աշխատանքի, ռիսկի արդյունքում տնտեսությունն առաջ է տանում: Ու իհարկե՛, որեւէ բան, բացի բարեխիղճ հարկ վճարելուց, չի պահանջվում բիզնեսից: Շատ թե քիչ ես տեսնում եմ, որ պետական մարմինները տրամադրված են ծառայել բիզնեսին՝ իրենց նպատակներն իրագործելու հարցում:

- Դուք եկաք բիզնես դաշտից եւ դարձաք այդ ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչության ղեկավար, ի՞նչ ազդակներ եք ստացել գործարար համայնքից եւ ի՞նչ խնդիրներ եք որոշել լուծել:

- Իմ հիմնական նպատակն է այնպես անել, որ բիզնես անելը լինի հնարավորինս հեշտ: Բացի օրենսդրական եւ ենթակառուցվածքային որոշ հարցեր լուծելուց, մենք նաեւ նախաձեռնել ենք օրենքների մշակում, որոնք պետք է էլ ավելի հեշտացնեն ինդուստրիալ պարկերի ստեղծումը, ոռոգման համակարգի ամբողջական բարելավումը, որպեսզի հնարավոր լինի զբաղվել գյուղատնտեսությամբ, մեծ արտադրություններ դնել՝ հնարավորինս քիչ ռեսուրսներ ներդնելով: Շատ տարբեր ծրագրեր կան եւ բոլորն ուղղված են ներդրումային հնարավորություններն ու ներդրումային գործունեությունն ընդլայնելու համար:

- Պարո՛ն Քերոբյան, նախարար դառնալուց հետո հայտարարել եք, որ ձեր առջեւ խնդիր եք դրել 2021 թ. երկնիշ տնտեսական աճ ապահովել, սակայն հունվար ամիսը արդեն իսկ մեծ անկմամբ ենք (7.5 տոկոս) սկսել. ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ հասնել այդ երկնիշ աճին:

- Մենք ակնկալում էինք, որ հունվարը պետք է վատ լինի, այստեղ ոչ մի անակնկալ մեզ համար չկար: Փետրվարն էապես տարբեր կլինի: Կարծում եմ, փետրվարին արդեն շատ մոտ կլինենք 0-ին, իսկ մարտից արդեն կունենանք դրական տնտեսական ցուցանիշներ: Մեր խնդիրն է կրկնել 2019 թվականը կամ փոքր-ինչ բարելավել ցուցանիշները:

- Տնտեսության զարգացման համար ամենակարեւոր բաներից մեկը ներդրումն է: 2020-ի՝ կորոնավիրուսի, հետո նաեւ պատերազմի հետեւանքներից հետո, արտասահմանյան ներդրողները կցանկանա՞ն մեզ մոտ ներդրում կատարել՝ հաշվի առնելով ռիսկայնությունը:

- Շատ օտարերկրյա ներդրողներ համարում են, որ Հայաստանը հիմա ավելի քիչ ռիսկային է, քան առաջ: Համարում են, որ հիմա կոնֆլիկտ չկա եւ շատ լավ ժամանակ է ինչ-որ բան սկսելու համար:

- Որպես նախարար ձեզ համար տնտեսությունն առաջ տանող ճյուղը ո՞րը պետք է լինի:

- Առաջնահերթությունը արդյունաբերությունն է, գյուղատնտեսությունը, նաեւ ՏՏ ոլորտն է շատ կարեւոր, այն էական առաջընթաց ունի:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Գործարար միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվում են• Հայկ Չոբանյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր• ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին• Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի• Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ է. աշխատանքային քննարկում ՆՁԱԿ-ում• «Այս տարի կունենանք աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ»․ Ռուբեն Սարգսյան• Ամփոփվել են «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքները• Քննարկվել են Հայաստանի հին և ժամանակակից գինեգործության ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները• Արցախցիները «Հայաստան»-ի աջակցությամբ սնունդ ու անկողնային պարագաներ են արտադրում արցախցիների համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն