Օրինագիծ, որի շուրջ կհամագործակցեն ԱԺ հանձնաժողովն ու Կառավարությունը

25 փետրվարի 2021 | | Цитата

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումը: Նպատակը Հայաստանում ընկերության աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի համար բարենպաստ եւ համարժեք պայմանների ստեղծումն է:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ ընկերությունն իրավունք ունի աշխատակիցների բաժնետիրացման շրջանակներում թողարկել եւ տեղաբաշխել աշխատակցի՝ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսեր, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ: Փակ ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով: Բաց ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրից: Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջեւ վերջիններիս համաձայնությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել համանուն օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված են պատգամավորների հեղինակած փաթեթի շուրջ 90 %-ը: Փոխնախարարն առաջարկեց համագործակցել:

Արտակ Մանուկյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հանձնաժողովականներն երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին մի շարք նախագծերի եւ փաթեթների:

«Գնումների մասին» օրենքում  փոփոխություն  են առաջարկում կատարել պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Գեւորգ Պապոյանը: Մասնավորապես, գնումների գործընթացին մասնակցելու համար առաջինը հնարավորություն տրվում է այն մասնակցին, որը հայտ է ներկայացրել պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով: Պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին: Ըստ Գեւորգ Պապոյանի՝ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:

Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը կընդգրկվեն առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն