Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում­ներ կատարելու մասին

Նախագծի նպատակը գյուղա­տնտե­­­սական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարու­նակական բարելավումն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

1) «ա.» ենթակետում «հացահատիկաոլոռային» բառը փոխարինել «հատիկաընդեղենային» բառով,
2) «ժ.» ենթակետում «անասնաբուծության» բառը փոխարինել «տավարաբուծության» բառով,
3) «ժդ.» ենթակետում «ձիաբուծության» բառից հետո լրացնել «գոմեշաբուծության» բառը,
4) «ժե.» ենթակետում «եղջերվաբուծության» բառից հետո լրացնել «ջայլամաբուծության» բառը։

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ․» ենթակետում «նպատակային դրամական միջոցների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա պետու-թյունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցների,» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ․

«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը գյուղա­տնտե­­­սական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարու­նակական բարելավումն է։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Ներ­կա­յումս ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտա­դրող են համարվում և, հետևաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտա­դ­րանքի անմիջական արտադրողները։ Նման կարգավորման պայմաններում իրենց անդամ­­­ների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղա­տնտե­­սա­կան կոոպերատիվները կամ սպառողական կոոպերա­տիվները չեն համարվում գյու­ղա­­­տնտե­սական ապրանք արտադրողներ և չեն օգտվում շահութահարկից ազատման արտո­­նու­­թյունից,
սահմանված կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա պետու­թյուն­­ների, միջ­ազգա­յին, միջպետական (միջկառավարական) կազմակեր­պու­թյուն­ների կողմից ֆինան­սա­­վորվող ծրագ­­րերի շրջանակներում գյուղա­տնտե­սա­կան կոոպե­րա­տիվ­ներին անհատույց տրամադրված նպատակային դրա­մական միջոցները կոոպերատիվների մոտ շահու­թա­հարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստաց­ման հաշվետու տարվա ընթացքում։ Նշյալ կարգավորման արդյունքում ստացված նպա­տա­­կային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի արդյունքում նվազում է այդ գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման (ծախսման) հնարավորությունը։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադ­րանք արտադրող են համարվում և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և սպառողական կոոպե­րա­տիվ­ները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղա­տնտե­սա­կան արտադ­րանքի իրա­ց­­ու­մից ստացվող եկամտի մասով,
բացառել օտարերկրյա պետու­թյուն­­ների, միջազգային, միջպետական (միջկառա­վա­րա­կան) կազմակեր­պու­թյուն­ների կողմից ֆինան­սա­­վորվող ծրագրերի շրջա­նակ­նե­րում գյուղա­տնտե­­­սա­կան կոոպերատիվի կողմից ստա­ցած նպա­տա­կա­յին դրա­մական միջոցները շահու­թա­հարկով ծանրաբեռելու հնարա­վորու­թյունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահու­թա­հարկով հարկման նպատակով եկամուտ են համար­վում այն հարկային տարում, երբ այդ դրա­մական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս,
որոշակիորեն վերանայել ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված գյուղա­­տնտեսական ապրանքների ցանկը՝ դրանում ներառելով մի քանի նոր ապրանքա­տեսակներ:
Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գյուղա­տնտե­սա­կան կոոպերա­տիվ­ների կամ սպառողական կոոպերա­տիվների շահութահարկով հարկման որոշ կարգա­վորում­ներն են:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­ման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղա­տնտե­սա­կան և սպառողական կոոպերա­տիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վեր­ջին­ներիս ստեղծման և զարգացման համար։

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում­ներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­­­մամբ կարող են նվազել պետա­­­կան բյու­ջեի ընթացիկ եկա­­մուտ­­նե­րը, իսկ ծախ­­­սե­րի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­­վում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն