Մաքսային հայտարագրերը` նաև թղթային տարբերակով. արտահանողների կյանքը էապես հեշտանում է

05 փետրվարի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

 Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց, որ մինչև էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումը, փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ փոխադրվող ապրանքների և անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ընդունվում են էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային տարբերակները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության շրջանակներում նախատեսված չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 8-ի թիվ 142 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համարապրանքային մաքսային հայտարարագրիև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակների օգտագործման հնարավորություն, ինչը հանգեցնում է էքսպրես-փոխադրումների միջոցով փոխադրվող «մանր» բեռների համար ապրանքների մաքսային հայտարարագրի լրացմանը՝ դրանով իսկ բարդացնելով մաքսային հայտարարագրման գործընթացը։
 
Նախագծով նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի  պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա պարզեցնում է կարգը, ինչը արտահանողների համար մեծ խնդիր է լուծում: «Արտահանողների կյանքը էապես հեշտանում է դրանով»,- նշեց փոխվարչապետը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն