Պատերազմի հետևանքով Արցախն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ

12 հունվարի 2021 | | Цитата

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն, հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով, այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն