«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

13 հունվարի 2021 | Նախագծեր | Цитата

Սույն օրենքի ընդունման արդյունքում կխրախուսվի նախագծով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։ Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում։

նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.

«Սույն օրենսգրքի 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 124-րդ (բացառությամբ 4-րդ, 14-րդ, 18-րդ, 23-25-րդ, 27-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ հոդվածներով, 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124.6-րդ հոդվածի 1-ին մասով, 125-րդ հոդվածով, 128-րդ հոդվածի 3-րդ մասով, 129.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 131-րդ հոդվածով, 135.2-րդ հոդվածի 1-ին մասով, 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 7-րդ կամ 10-րդ մասերով կամ 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ մասերով նախատեսված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական մարմնի կողմից ծանուցվելուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը վճարվելու դեպքում տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։»։

 Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված և դեռևս չկատարված, այդ թվում՝ հարկադիր կատարման փուլում գտնվող այն որոշումների վրա, որոնցով նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում։

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կատարողական գործողություններն օրենքի ուժով հետաձգվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 14 օր ժամկետով։

4. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների հիման վրա կայացված անբողոքարկելի վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը օրենքի ուժով կասեցվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 14 օր ժամկետով։

5. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը սույն օրենքի 1-ին հոդվածով և 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և չափով կատարվելու դեպքում այդ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
 Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը հանգեցնում է այս խումբ վարչական ակտերի առնչությամբ Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը։

 Մյուս կողմից, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու արդյունքում հանրային իրավական դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ մեծ թիվ են կազմում նաև վերը հիշատակված իրավախախտումների արդյունքում կայացված վարչական ակտերի հիման վրա Ծառայությունում հարուցված և պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք չունենալու և գույքի անբավարարության հիմքերով ավարտված կատարողական վարույթները։

 Մասնավորապես, 2019-2020թթ. Ծառայությունում Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից ներկայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի, իսկ այդ խումբ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներից ներկայումս ընթացիկ վիճակում է 71030 կատարողական վարույթ։ Ոստիկանության կողմից արձանագրված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա Ծառայությունում 22.12.2020թ. դրությամբ հարուցվել է 24857 կատարողական վարույթ, որից պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու և գույքի անբավարարության հիմքերով («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր) ավարտվել է 14991 վարույթ, իսկ ընթացիկ վիճակում է 1485 կատարողական վարույթ։

 2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի և ռազմական դրության հետևանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ և, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն է առաջացնում պարտապանների համար։

 Այս իրավիճակը հետևանք է նաև այն հանգամանքի, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը  խրախուսելու գործիքակազմեր։

 Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի մի շարք իրավախախտումների և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար նշանակված տուգանքների վճարման պարտավորությունը կամովին կատարելը խրախուսելու, արտակարգ դրության, կարանտինի և ռազմական դրության հետևանքները բնակչության շրջանում մեղմացնելու, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների և դրանց հարկադիր կատարման հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և Վարչական դատարանի խիստ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ։

 Հատկանշական է, որ պարտապանի կողմից տուգանքի վճարման պարտավորությունը համապատասխան վարչական ակտը ստանալու պահից 20-օրյա ժամկետում տուգանքի չափը 50 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ կարգավորում է նախատեսված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքի 32.2-րդ հոդվածի 1.3-րդ և 1.3.1-ին մասերով։

Առաջարկվող կարգավորման բնույթը
 Սույն օրենքի նախագծով առաջարկվում է.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված.
օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
 Սույն օրենքի ընդունման արդյունքում կխրախուսվի նախագծով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։

 Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն