• Armenianeconomy.com

Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ

21 դեկտեմբերի 2020 | Արցախ | Цитата

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են:

«Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասաց Ազատ Համբարձումյանը:

Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են: Նախարարի տեղակալը նկատեց, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա:

Թեպետ հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, ամենևին չի նշանակում, որ վնասված տների վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ազատ Համբարձումյանի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում:

«Մի կողմից հաշվառում ենք, մյուս կողմից շինարարական աշխատանքներ ենք կատարում: Ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ ընթանա: Բազմաթիվ տներ կան, որտեղ պատուհանները, դռներն են վնասվել, դրանք շատ արագ կարելի է կարգի բերել: Ասեմ, որ ներկայում 200-ից ավելի տների վերանորոգման, վերականգնման աշխատանքներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում»,-ասաց Ազատ Համբարձումյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն: Ազատ Համբարձումյանը նշեց, որ այս ուղղությամբ նույնպես տեղաշարժ կա:

«Քաղաքաշինության նախարարությունն արդեն հինգ հատ նախնական պատվիրել է՝ տեսնելու, թե այդ տներն իրենցից ինչ են ներկայացնում, որ նոր սկսենք մասսայական կառուցումը»,-հավելեց նա:

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են  վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, երկրորդ փուլում նախատեսված են ներքին հարդարման շինաշխատանքները։ Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Աննա Գզիրյան
b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը• Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են• Պատերազմի հետևանքով Արցախն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ• Դեկտեմբերի 29-ից նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան 20,000 դրամ աջակցություն• «Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը• Ստեփանակերտի խանութներում նախորդ տարվա համեմատ 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն