Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

14 դեկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունը.

Հոդված 1. Օրենսգրքի 1227-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում»։

Հոդված 2. Օրենսգրքի 1246-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է երկրում ստեղծված համավարակային և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգության բացման օրվանից ժառանգներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս օրենսդրական կարգավորման համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։ Նշված իրավակարգավորումը որոշ դեպքերում բացասական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վրա։ Մասնավորապես, եթե մահացած անձը հանդիսանում է իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերը և միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրենը, ապա համապատասխան բաժնեմասի, ինչպես նաև ժառանգատուի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ժառանգության գործընթացը գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում կատարվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, ինչը գործնականում խոչընդոտներ է առաջացնում տվյալ ընկերության հետագա գործունեության համար։

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է COVID-19 համավարակի կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահանալու փաստի առկայության դեպքում կրճատել ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման ժամկետը, տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեությունը չխոչընդոտելու նպատակով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։

Ակնկալվող արդյունքը
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական բյու­­ջեում ծախսեր չեն նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն