«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

26 նոյեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ:

Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N         –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 1179-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների,  ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, առաջարկվում է մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն