ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ2 ծրարգրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի թափուր հաստիքի համար

23 նոյեմբերի 2020 | | Цитата

 Երկիր՝   Հայաստանի Հանրապետություն

Ծրագիր՝  Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր

Ծրագրի համարը՝  P133705 

Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM

Նշանակման անվանումը՝  Ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի ծառայություններ
 
Հղման համարը՝  SOE-15-20  /ըստ Գնումների պլանի/

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել Ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի ծառայությունները:

Ծառայությունների նպատակն է` խթանել Ծրագրի իրականացմանը և աջակցել Ծրագրի ղեկավարին՝ ապահովելու գործունեության անխափան աշխատանքը։    

Ծրագրի մատակարարման գծով պատասխանատուի աշխատանքային պարտականությունները ներառում են հետևյալ գործառույթները․  

- Կազմակերպել Ծրագրի նյութատեխնիկական մասի ապահովումը և կառավարումը։
- Կազմակերպել և համակարգել Ծրագրին անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը։ 
- Ապահովել անձնակազմի կառավարման գործառույթների կատարումը, զարգացումը և ներքին աշխատանքային կանոնակարգերի պահպանումը։
- Կազմակերպել և տեխնիկական աջակցություն ցուցաբերել հանդիպումների, քննարկումների, այցելությունների և գործողումների նախապատրաստական աշխատանքներին։
- Բարեխղճորեն և նպատակային օգտագործել տրամադրված գույքը, սեփական մեղքով պատճառված վնասի դեպքում, օրենքով սահմանված կարգով փոխհատուցել նյութական վնասը։
- Վերահսկել և ապահովել Ծրագրի համակարգիչների անխափան աշխատանքը։
- Ապահովել հեռախոսների, ֆաքսի և այլ սարքավորումների անխափան աշխատանքը և Ծրագրի անձնակազմին տրամադրել աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքներ։
- Կազմակերպել Ծրագրի տրանսպորտային միջոցների պաշտոնական գրանցման և պահպանման / վերանորոգման աշխատանքները։
- Համակարգել և վերահսկել Ծրագրի տրանսպորտային միջոցների օգտագործման աշխատանքը։
- Բաշխել և գրանցել Ծրագրի տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը։
- Վերահսկել տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը և դրանց սպառումը։
- Կազմակերպչական հարցերում աջակցել միջազգային և տեղական մասնագետներին;
- Մեքենաներին, վազքին և բենզինի ծախսին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը ներբեռնել MIS համակարգ։
- Կատարել հաստիքի շրջանակներում Ծրագրի ղեկավարի կողմից գրավոր և բանավոր հանձարարված բոլոր առաջադրանքները:
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու անձանց ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ՏՏ կամ հարակից ոլորտներում 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մատակարարման գծով մասնագետ կամ համակարգի ադմինիստրատոր/գրասենյակի ղեկավար 
- Հաղորդակցման գերազանց հմտություններ 
- Խնդիրների արագ լուծման և գրասենյակի ղեկավարման հմտություններ 
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office-ի գերազանց իմացություն
 
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 17:00-ը հետևյալ Էլփոստով՝ atovmasyan@agridf.am։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011-597-287, ժամը 10:00-ից մինչև 17:00:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն