«Գյումրիի սելեկցիոն կայանը» առաջարկում է սեփական արտադրության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր. գնելով հայրենական արտադրանքը, կնպաստենք մեր երկրի տնտեսության զարգացմանը

23 նոյեմբերի 2020 | | Цитата

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն  առաջարկում է սեփական արտադրության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր: Բոլոր սերմերը հանդիսանում են ընկերության առաջնային արտադրանքը, անցել են ապրոբացիոն, լաբորատոր հետազոտությունների և փաստաթղթավորման բոլոր  անհրաժեշտ ընթացակարգերը, առավելագույնս ադապտացված են ՀՀ բնակլիմայական և հողային պայմաններին։

Ստորև ներկայացվում է սերմերի ցանկը

1. Հացահատիկային մշակաբույսեր՝ աշնանացան ցորենի,  գարնանացան գարու սուպերէլիտա և  էլիտա  վերարտադրությունների սերմացուներ, 2021 թվականից վաճառքում կլինի նաև եգիպտացորենի հայրենական նոր՝ «Արարատ» սորտը, որը գիտական և նախաարտադրական բոլոր փուլերում ցուցադրել է բարձր ցուցանիշ:

     Սուպերէլիտա (աշնանացան ցորեն, գարնանացան գարի), վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 250  ՀՀ դրամ

     Էլիտա (աշնանացան ցորեն, գարնանացան գարի), վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 220  ՀՀ դրամ

2. Կարտոֆիլի էլիտա վերարտադրության տնկանյութեր, որոնք  ներդրվել են  սորտափորձարկման արդյունքում (ընտրվել են ՀՀ բնակլիմայական և հողային պայմաններին առավել ադապտացված և արդյունավետ  սորտերը) և ներդրվել  արտադրական  ցիկլում։

     Տնկանյութի  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 300  ՀՀ դրամ

3․ Հատիկաընդեղեն (ոսպ, լոբի, սիսեռ), որոնք սելեկցիոն կայանում բուծված, տեղական, բարձր վերարտադրության սորտեր են, մշակվում են առանց պարարտանյութերի և քիմիկատների։

     Սիսեռ, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 1000  ՀՀ դրամ

     Լոբի, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 700  ՀՀ դրամ

     Ոսպ, վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 600  ՀՀ դրամ

4․Կերային մշակաբույսեր (առվույտ, կորնգան), տեղական արտադրության, ադապտացված են տեղական պայմաններին, ապահովում են 2-3 հար բերք՝ բարձր բերքատվությամբ։

     Առվույտի սերմ,  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 2500-2700 ՀՀ դրամ

     Կորնգանի  սերմ,  վաճառքի 1կգ-ի արժեքը՝ 650 ՀՀ դրամ

 5․Յուղատու կտավատ, որը բուծվել է սելեկցիոն կայանի կողմից, բարձր վերարտադրության սորտ:

     1 կգ-ի արժեքը՝ 650 ՀՀ դրամ

Տեղեկացնում ենք, որ վաճառքում առկա բոլոր սերմացուներն ունեն արտոնագիր և համապատասխան հավաստագրեր։

Հայսնում ենք, որ, բացի «Գյումրիի սելեկցիոն կայանի» հետ մշտական համագործակցողներից, նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած տնտեսվարող   կարող է  ընկերության հետ ակնկալել հետևյալ համագործակցությունը․

Վճարովի հիմունքներով գյուղատնտեսական տեխնիկայի ներգրավվածությամբ աշխատանքների (ցանք, քաղ, մշակություն) պլանվորում և իրականացում, տես՝ https://www.facebook.com/selekcionkayan/posts/646813439315652
Սերմերի գնման կանխավճարային համակարգ, տես՝   https://www.facebook.com/selekcionkayan/posts/657165948280401
Սերմերի վաճառք հեռավար եղանակով, առաքման միջոցով, տես՝ https://www.facebook.com/selekcionkayan/posts/659998204663842
Գյուղատնտեսական հարցերով անվճար խորհրդատվություն:
 
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ,  «Գյումրիի սելեկցիոն կայանից» գնելով բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) աշնանացան ցորենի կամ գարնանացան գարու սերմացու, յուրաքանչյուր 1 հա-ի համար գնված սերմացուի դիմաց, անվճար հիմունքներով, ընկերության կողմից կստանաք 20 լիտր դիզելային վառելանյութ։

Մանրամասները տես՝ https://www.facebook.com/selekcionkayan/posts/652623995401263 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@gselection.am էլ․փոստին կամ  զանգահարել (0312) 6-62-39, 055-199-336, 055-343-918 հեռախոսահամարներով՝ երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը 09։00-ից 15:00:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն