Երևանի քաղաքապետարանը 2013թ.–ին ճանապարհների աննախադեպ մեծամասշտաբ նորոգում կիրականացնի. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանը 2013թ.–ին ճանապարհների աննախադեպ մեծամասշտաբ նորոգում կիրականացնի. քաղաքապետի տեղակալԵրևանի քաղաքապետարանը 2013թ.–ին ճանապարհների մեծամասշտաբ աննախադեպ նորոգում կիրականացնի' 13 մլրդ դրամ գումարի չափով 2,5 մլն. քմ տարածք, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

«Ծրագիրը գերազանցում է նախորդ տարիների բոլոր համանման ծրագրերը և ծածկում է Երևանի բոլոր վարչական համայնքները։ Այդ աշխատանքները ներառում են ոչ միայն ընթացիկ նորոգումը, այլ նաև հիմնանորոգումը, մայթերի և մայթեզրերի կառուցումը»,– ասաց Արեյանը։

Քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ հիմնանորոգման կենթարկվեն Երևանի տարբեր վարչական համայնքների առանցքային փողոցները, որոնք երթևեկության բարձր ինտենսիվություն ունեն և մասնավորապես մայրաքաղաքը կապում են երկրի մյուս մարզերին' ավելացնելով, որ աշխատանքները կսկսվեն արդեն գարնանը։

Միաժամանակ նա նշեց, որ նաև նախատեսվում է մայրաքաղաքում ութ գետնանցում կառուցել հետիոտնի համար։

«Դրանք պահանջված են հանրության կողմից, և ընտրվել են այն վայրերում, որտեղ մասնավորապես տեղակայված են բուհեր և դպրոցականների մեծ հոսք կա»,– ասաց Արեյանը։

Քաղաքապետի տեղակալն ավելացրեց նաև, որ 2013թ.–ի կեսին շահագործման կհանձնվեն մի քանի տրանսպորտային հանգույցներ, մասնավորապես' Լենինգրադյանի փողոցը հատող Իսակովի խաչմերուկը կապող արագ երթևեկության համար նախատեսված մայրուղին, ինչպես նաև կավարտվի Ուլնեցի–Ռուբինյանց ճանապարհի հատվածի շինարարությունը։

Նա ավելացրեց նաև, որ քաղաքապետարանն ընթացիկ տարում նախատեսում է վերանորոգել և կառուցապատել Երևանի 400 բակեր։

«Չափումներն արդեն արված են, հասցեները նշված են։ Եվ գարնանից մենք արդեն կսկսենք բոլոր վարչական համայնքների բակերի կառուցապատումը»,– ասաց Արեյանը։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն