Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ՊԵԿ-ին հատկացնել 32.6 մլրդ դրամ

03 նոյեմբերի 2020 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծրագրի իրականացման համար 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հատկացնել 32.6 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքով ՊԵԿ-ի գծով նախատեսված ծրագիրը՝  նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր, այն է՝ հարկային, մաքսային ծառայություններ, որն ընդգրկում է 11 միջոցառում:

«Նույն ծրագրի մասով 2019-ին նախատեսված է եղել 28.7 մլրդ դրամ, 2020-ի սպասողական ծախսերը կազմում են 29.1 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար պետական բյուջեի մասին նախագծով նախատեսվել է 32.6 մլրդ դրամ: 2020-ին նախատեսված ծրագրի կատարողականի միջին տոկոսն այս պահին ՊԵԿ-ում կազմում է շուրջ 82 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարկային և մաքսային ծառայությունների միջոցառման գծով ծախսերը 2019-ին կազմել են 17.3 մլրդ դրամ, 2020-ին՝ 19.7, 2021-ին նախատեսվում է 21.4 մլրդ դրամ: Դրանից շուրջ 16.3 մլրդ դրամը կամ 76.2 տոկոսը ուղղված է աշխատավարձի և պարգևատրման համար նախատեսված ծախսերին: «2021 թվականի համար ունենք որոշակի աճ՝ 2019-ի և 2020-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 4.1մլրդ և  1.7 մլրդ դրամ: Դա հիմնականում պայմանավորված է աշխատակիցների աշխատավարձի բնականոն աճով և դրա համամասնությամբ հաշվարկվող պարգևատրման ֆոնդով»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Աննա Գրիգորյան
b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն