• Armenianeconomy.com

Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգների արդյունքում հավաքվել է 30 միլիոն դրամ. այն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

03 նոյեմբերի 2020 | Արցախ | Цитата

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգների ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։ Խոշոր նվիրաբերություններ են կատարել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ‚ բարերար Գաբրիել Չենբերջյանը (800 հազար դրամ)‚ «Ինգո Արմենիան» (500 հազար դրամ)‚ երեք օրերի հանգանակությունները կրկնապատկվել են «Էվոկաբանկի» կողմից. այսպիսով՝ չորս օրերի ընթացքում հավաքվել է 12.5 միլիոն դրամ‚ Սերգեյ Սմբատյանի ընտանիքը հավաքված գումարը դարձրել է 15 միլիոն դրամ‚ իսկ Վիգեն Սարգսյանն ու իր ընկերները ԱՄՆ-ից կրկնապատկել են հավաքված գումարը՝ այն հասցնելով 30 միլիոն դրամի։ Հանգանակված միջոցները փոխանցվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Վերջին՝ չորրորդ համերգը տեղի ունեցավ այսօր Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ։ Հնչեցին հայրենասիրական‚ ժողովրդական երգեր‚ ինչպես նաև՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը դարձած «Անունս Արցախ է» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։

Բարեգործական համերգին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ ով իր երախտագիտությունը հայտնեց համերգների կազմակերպիչներին։ «Կարևոր է‚ որ մեր աջակցությունը թիկունքից լինի շատ մեծ‚ որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է ընթանում‚ ու շատ մեծ գործ է արվում։ Տղաներն իրենց կյանքն են դրել‚ և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի։ Վստահաբար հաղթելու ենք‚ և այդ հաղթանակը նաև ձեզանից է կախված։ Անչափ կարևոր է‚ որ այս դրամահավաքը շարունակություն ունենա‚ մշտական ներդրումներ լինեն‚ որովհետև և՜ ապրողները‚ և՜ մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը»‚- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 

Ծանրամարտի կանանց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն իր խոսքում ընդգծեց‚ որ յուրաքանչյուրս մեր բնագավառում‚ մեր ուժերի ներածին չափով պետք է անենք առավելագույնը՝ զինվորին ու բանակին աջակցելու համար. «Ես հավատում եմ մեր հաղթանակին‚ հավատում եմ տիեզերքի օրինաչափությանը. մեր պայքարը ազնիվ է‚ և մենք պետք է հաղթենք։ Խոնարհվում եմ զոհված զինվորների հիշատակի առջև. շատ թանկ ենք վճարում։ Մեր նահատակված մարտիկների և այսօր առաջնագծում պայքարողների շնորհիվ մենք շարունակում ենք ապրել։ Նրանք այսօր կռիվ են տալիս մեր երկրի‚ մեր գոյության‚ մեր ինքնուրույնության համար»։

Բարեգործական համերգների ինֆորմացիոն հովանավորն էր PARA TV-ն‚ հեռարձակման հովանավորը՝ Ռոստելեկոմը։ Ձայնային և տեխնիկական սպասարկումն ապահովում էին «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը‚ «Օն օֆ» կազմակերպությունը, հնչյունային ռեժիսոր՝ Գրիշա Օհանյան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին‚ որոնք իրենց ռեսուրսներն անվճար տրամադրել են՝ մասնակցելով բարեգործական համերգների կազմակերպմանը։ Նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլորին‚ ովքեր հանգանակություն են կատարել՝ աջակցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն