Հարցազրույց փոխնախարար Ավագ Ավանեսյանի հետ

26 հոկտեմբերի 2020 | | | Цитата

Լուրերի տաղավարում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքներին, դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, պատերազմական վիճակում տնտեսական ակտիվությանը և այլ հարցերի։

«Եթե խոսենք կորոնավիրուսի տնտեսական ազդեցության մասին, ապա ազդեցությունը  շատ ավելի թույլ էր, քան ապրիլին մենք ակնկալում էինք, այսինքն մեր տնտեսությունը բավականին կայունություն ցույց տվեց և մեր տնտեսավարողները իրենց ճկունության հաշվին ապահովեցին, որ կառուցվածքային խորը խնդիրներ չառաջանան»,- նշել է նա։   

«Տնտեսության ակտիվությունը նշանակում է թիկունքի կայունություն և դա, ներկայիս դրությամբ, թերևս ամենակարևոր կետերից մեկն է։ Մենք պետք է հնարավորության սահմաններում շարունակենք մեր բնականոն տնտեսական կյանքը, շարունակենք բնականոն ռեժիմով ապրել, աշխատել և բոլոր ռեսուրսներն ուղղել  նրան, որ թիկունքում որևէ բան չփոխվի և գնա դեպի լավը․․․ որ տնտեսության մեջ փողի շրջանառությունը շարունակվի ․․․արտադրանք ստեղծվի և տնտեսությունը կանգ չառնի»,-ընդգծել է Ավանեսյանը։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետևանքներին և ապրանքները բոյկոտելու կոչերին նա նշել է․ «Իհարկե կան տնտեսավարողներ, ովքեր աշխատում են միջազգային առևտրի համակարգերում, արդեն իսկ վճարումներ արել են և ունեն ապրանքները իրացնելու խնդիր, նաև պետք է միջոցներ ունենան, որ կարողանան վերապրոֆիլավորվել և այլ երկրից նույն ապրանքները, նույն որակով կարողանան բերել։ Սա նշանակում է, որ ամբողջությամբ բոյկետելը հենց այս վայրկյանին կարող է խնդիր լինել, մյուս կողմից էլ՝ հանրության պահանջը շատ նորմալ է և ամբողջությամբ հասկանալի»։ 

mineconomy.am
 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն