Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

07 հոկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Մրցույթի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես նաև զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից և լրացուցիչ քաշքշուկներից առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել փոփոխություն, մասնավորապես մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանելով մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ: Առաջարկությունը միտված է նաև նրան, որ աճուրդի և մրցույթի անցկացման պայմանները լինեն հավասարազոր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է դադարի մրցույթի հայտերի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մրցույթի և աճուրդի անցկացման միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում ամրագրված է, որ մրցույթի մասնակցության հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին oրվանից առնվազն 3 oր հետո:

Գործող օրենքում առկա է մրցույթի կազմակերպումն իրականացնելու համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց առկայության պայմաններում մրցույթներն անհարկի երկարաձգվում են, ինչը նշված գործընթացի վրա դրական ազդեցություն չի ունենում:

Մրցույթի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես նաև զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից և լրացուցիչ քաշքշուկներից առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել փոփոխություն, մասնավորապես մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանելով մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ: Առաջարկությունը միտված է նաև նրան, որ աճուրդի և մրցույթի անցկացման պայմանները լինեն հավասարազոր։

Առաջարկն ընդունվելու դեպքում մրցույթի անցկացման գործընթացը ևս 3 օրով անհարկի չի ձգձգվի, քանի որ մրցույթային առաջարկները (հայտերը) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարներով, որոնք բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:

Հարկ եմ համարում նշել, որ կառավարությունն այսօր արդեն որդեգրել է այնպիսի մոտեցում, որ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, միասնական, ստանդարտացված և օբյեկտիվ մոտեցումների լուծումների սկզբունքը։

Այս նպատակով էլ մշակվել է ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել միասնական քաղաքականության իրականացումը։

Նախագծով առաջարկվող ժամկետային փոփոխությունների ընդունման արդյունքում մրցույթի իրականացման գործընթացը կկազմակերպվի առավել օպտիմալ և արդյունավետ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն