Կաթնամթերքի գների բարձրացման վերաբերյալ դիմում միայն «Չանախ»-ն է ներկայացրել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները շարունակում է

09 փետրվարի 2013 | | Цитата

Կաթնամթերքի գների բարձրացման վերաբերյալ դիմում միայն «Չանախ»-ն է ներկայացրել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները շարունակում էՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է կաթնամթերքի շուկայում իրականացվող ուսումնասիրությունները հնարավորինս շուտ ավարտվել: Հիշեցնենք, որ օրերս կաթնամթերք արտադրող «Չանախ» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ և տեղեկացրել, որ կաթնամթերքի ինքնարժեքի ավելացման հետ կապված' առաջիկայում հնարավոր են գնային փոփոխություններ:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ «Չանախ» ընկերությունը գնային փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացրել է որոշակի տեղեկատվություն, սակայն ՏՄՊՊՀ-ն այդ տեղեկատվությունը չի կարող հիմք ընդունել: «Հանձնաժողովը ևս իր ուսումնասիրությունն է սկսել: Այսօր կաթնամթերքի շուկայում կատարվում են գնագոյացման ուսումնասիրություններ, որի արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնենք»,- ասաց Գ.Սահակյանը:

Նրա խոսքերով, բացի «Չանախ»-ից, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող որևէ ընկերությունից գների բարձրացման վերաբերյալ դիմում չեն ստացել:
Հիշեցնենք, որ 2012թ-ի դեկտեմբերի վերջին Ա.Շաբոյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքում գնային փոփոխություններ կան: Գ.Սահակյանը նշեց, որ դեռ այդ ժամանակվանից Հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություններ է իրականացնում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ընկերությունները փոխադարձ համաձայնության եկած լինեն, Գ.Սահակյանը նշեց. «Չեմ կարող ոչինչ բացառել, բայց նաև չեմ կարող հաստատել, ուսումնասիրությունները կպարզեն իրավիճակը, կտեսնենք ինչ գնով է գյուղացուց կաթը ձեռք բերվում, վերամշակման ընթացքում ինչ ծախս է արվում, լրացուցիչ ինչ հումք է օգտագործվում և այլն: Միայն այս ամենի մասին պատկերացում կազմելուց հետո նոր կկարողանանք ասել, թե որն է կաթնամթերքի գների բարձրացման պատճառը»,- ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը:

Նշենք, որ այսօր մայրաքաղաքի սուպերմարկետներում կաթնամթերքը վաճառվում է հետևյալ գներով. 500 գ. մածունը' 220-250 դրամով, 450 գ.թթվասերը'430-450 դրամով, կաթնաշոռը' 370 դրամով, 1լիտր կաթը' 330-350 դրամով:

Աղբյուրը՝ panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն