ՊԵԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ՝ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՇՈՒՐՋ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓԻ ՎՆԱՍՈՎ

24 սեպտեմբերի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

 ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը:

Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ,  ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը,  ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով  խոշոր չափի վնաս:

ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի  Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով  տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով  ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն