2012-ին Արագածոտնի մարզում խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով` կազմելով 1835 հա

08 փետրվարի 2013 | | Цитата

2012-ին Արագածոտնի մարզում խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով` կազմելով 1835 հաԱրագածոտնի մարզում 2012 թվականին գյուղատնտեսության բնագավառում ծրագրերը հիմնականում ուղղվել են ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների կերարտադրության, արհեստական սերմնավորման, կաթնարտադրության խթանման, հացահատիկային կուլտուրաների սերմարտադրության, սորտաթարմացման, անասնապահության եւ դաշտավարության զարգացման գործընթացներին: Ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է:

Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 23940 հա. հացահատիկի եւ հատիկաընդեղենի, 1569 հա կարտոֆիլի, 978 հա բանջարեղենի եւ 158 հա բոստանային մշակաբույսերի ցանք: Խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով եւ ներկայումս կազմում են 1835 հա: Պտղատու այգիների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 5212 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 330 հեկտարով: Նախորդ տարվա 5500 տոննայի դիմաց 2012 թվականին մարզի խաղողագործներից մթերվել է 6200 տոննա խաղող:

Տարվա ընթացքում մարզին տրվել է 175 տոննա հացահատիկի սերմացու: Գյուղացիական տնտեսություններին կենտրոնացված կարգով մատակարարվել է նաեւ 2835 տոննա ազոտական պարարտանյութ, 1400 տոննա դիզելային վառելիք: Այս հատկացումները շարունակական են եւ իրականացվելու են նաեւ ընթացիկ տարում:

Աղբյուրը՝ news.am

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն