««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

24 օգոստոսի 2020 | Նախագծեր | Цитата

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից ներկայացված առաջարկությունները և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը, ինչպես նաև մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկը (unsolicited proposal) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է ՀՀ գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք 1-ին հոդվածում «չափանիշները» բառից հետո լրացնել «,մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը» բառերով։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մրցույթին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում.»․

24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ կամ մրցույթ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-24.9 կետերով.

«24.1) հրավեր` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.

24.2) հայտ` հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.

24.3) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում որակավորման փուլում հայտատուների կողմից ներկայացվող հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

24.4) պայմանագրի ապահովում` հաղթող հայտատուի կողմից ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ), որը(որոնք) նախատեսվում է(են) ՊՄԳ ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կարավարության որոշմամբ, հրավերով և ՊՄԳ պայմանագրով.

24.5) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման համար ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված ինտերնետային կայք.

24.6) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` նախաորակավորման փուլի գնահատման եղանակ, որի դեպքում հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական և ֆինանսական առաջարկները.

24.7) արժեքի վրա հիմնված ընտրություն` որակավորման փուլի գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշներին բավարարող (նախաորակավորված) լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.

24.8) ֆինանսական առաջարկ՝ նախաորակավորված հայտատուի կողմից հրավերի ֆինանսական չափանիշներին համապատասխանելու նպատակով մրցույթի որակավորման փուլում ներկայացվող ֆինանսական առաջարկ.

24.9) տեխնիկական առաջարկ՝ նախաորակավորված հայտատուի կողմից հրավերի տեխնիկական չափանիշներին համապատասխանելու նպատակով մրցույթի որակավորման փուլում ներկայացվող ֆինանսական առաջարկ․»

Հոդված 3․ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

7-րդ կետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ կետերով.
«8) մասնավոր գործընկերոջ ընտրության մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը.

9) ցանկացած իրավաբանական անձի համար, անկախ նրա օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից, մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացին մասնակցելու իրավահավասարություն.

մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում:»։

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 10․ ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-4․5 մասերով․
«4․1․ ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմնին ներկայացնել հնարավոր ծրագրի իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձևաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր)։ Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) չեն հակասում մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի պատրաստմանը և իրականացմանը։

 4․2․ Սույն հոդվածի 4․1-ի մասով նախատեսված առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, եթե՝

մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ,
առաջարկն ուղեկցվում է հնարավոր ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ և ՊՄԳ պայմանագրի նախագծով, և
առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ առաջարկի նկատմամբ կիրառելի ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված նվազագույն տեղեկությունները։
4.3. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝

մասնավոր նախաձեռնողի կողմից ներկայացված ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների նախնական ստուգում,
սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափորոշիչներին առաջարկի համապատասխանության գնահատում։
Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել մասնավոր նախաձեռնողի և հնարավոր ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ և լրացումներ։

4․4․ Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել ծրագրի՝ ՊՄԳ ձևաչափով մրցույթի իրականացման վերաբերյալ որոշում։

4.5. ՊՄԳ ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի մրցույթի ընթացքում մասնավոր նախաձեռնողին կարող է տրամադրվել հետևյալ առավելություններից որևէ մեկը՝

նախաորակավորման փուլի հաղթահարում՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջի.
մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ մասնավոր նախաձեռնողի կրած և իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում.
որակավորման փուլում լրացուցիչ միավորների տրամադրում (մինչև ընդհանուր միավորների 5 տոկոսի չափով)։»։

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14․1-14. 11-րդ հոդվածներով.

«Հոդված 14.1. Մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

1․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով կամ դրանցով սահմանված կարգով։ Մրցույթին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:

Հայտատուն պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին։ Հայտատուն պետք է ունենա ՊՄԳ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
մասնագիտական փորձառություն,
ֆինանսական և տնտեսական կարողություններ,
աշխատանքային ռեսուրսներ,
ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված լինելու դեպքում՝ ծրագրի իրականացման համար էական որակավորման այլ չափանիշներ, այդ թվում՝ տեխնիկական միջոցներ։
Չեն կարող սահմանվել հայտատուի` մրցույթին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`
1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

Հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում հայտատուն, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այն ընկերության ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա, որի համար հայտատուն, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, հանդիսանում է դուստր ընկերություն:
Հրավերով սահմանվում են հայտատուի` տվյալ մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
Արգելվում է փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը մրցույթին, բացառությամբ` կոնսորցիումով մրցույթին մասնակցելու դեպքերի։ Սույն մասի իմաստով իրավաբանական անձանց փոխկապակցվածության դեպքերը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։
Հայտատուները կարող են ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված կարգով մրցույթին մասնակցել կոնսորցիումով։

Հոդված 14.2. Մրցույթի արձանագրությունը և հաշվետվությունները

ՊՄԳ ընթացակարգերով սահմանվում է մրցույթի յուրաքանչյուր փուլի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը:

Հոդված 14.3. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետևանքները

Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի՝ մրցույթի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրն իրավասումարմիննայդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

Հոդված 14.4. Մրցույթի պաշտոնական լեզուն

Մրցույթներին վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ նախաորակավորման հայտարարությունները` նաև անգլերեն և ռուսերեն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Անգլերեն կամ ռուսերեն հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է նախաորակավորման հայտարարությամբ։
 

Հոդված 14.5. Մրցույթի ձևերը և արդյունքների գնահատումը

Մրցույթի անցկացման ձևերն են` բաց և փակ։
Բաց մրցույթն իրականացվում է երկու փուլով` նախաորակավորման և որակավորման։ Իրավասու մարմինը հայտարարում է նախաորակավորման փուլ, որի արդյունքների հիման վրա հրավեր է ներկայացնում միայն նախաորակավորված հայտատուներին։ Որակավորման փուլի ընթացքում նախաորակավորված հայտատուներին տրամադրվում է վերջնական հրավեր։
Փակ մրցույթն իրականացվում է երկու փուլով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Փակ մրցույթը կիրառվում է, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծը պարունակում է պետական գաղտնիք։
Մրցույթի գնահատման եղանակներն են`
որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ,
արժեքի վրա հիմնված ընտրություն։
Մրցույթի գնահատման եղանակը տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Մրցույթի արդյունքները գնահատվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված գնահատող հանձնաժողովի կողմից։ Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։

Հոդված 14.6. Մրցույթի հայտարարությունը և հրավերը

Հայտարարություններին և հրավերներին ներկայացվող պահանջները, տեղեկագրում դրանց հրատարակման, դրանցում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով։

Հոդված 14.7. Մրցույթի նախաորակավորման փուլը

Մրցույթն սկսվում է նախաորակավորման փուլով, որի մասին ՊՄԳ ընթացակարգերով սահմանված կարգով հրապարակվում է հայտարարություն և հրավեր։
Նախաորակավորման հրավերով սահմանված կարգով գնահատվում է նախաորակավորման հայտը` մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված հայտատուների ցանկ։ Նախաորակավորման փուլի արդյունքներով գնահատող հանձնաժողովը հաստատում է նախաորակավորված հայտատուների ցանկը։ Մրցույթին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված հայտատուները:
Եթե նախաորակավորման փուլին հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`
1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.

2) կազմակերպվել նախաորակավորման նոր փուլ.

3) նախաորակավորման փուլը չկայացած հայտարարվել:

Իրավասու մարմինը որակավորման հրավեր է ներկայացնում միայն նախաորակավորված հայտատուներին։
Հայտատուն նախաորակավորման հայտը լրացնում և ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտատուն չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի նախաորակավորման հայտ:
Նախաորակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, նախաորակավորման հայտերի կազմման, ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատախանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետները, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգերով։

Հոդված 14.8. Մրցույթի որակավորման փուլը

Նախաորակավորված հայտատուների ցանկի հաստատումից հետո իրավասու մարմինը ՊՄԳ ընթացակարգերով սահմանված կարգով տեղեկագրում հրապարակում է և նախաորակավորված բոլոր հայտատուներին միաժամանակ տրամադրում է որակավորման փուլի հրավեր:
Որակավորման հրավերով սահմանվում է մրցույթի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները, որակավորման հայտերի լրացման և ներկայացման կարգը, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, ՊՄԳ պայմանագրի նախագիծը և ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված այլ տեղեկություններ։
Որակավորման հայտերի ներկայացումն ու գնահատումն իրականացվում է միաժամանակ երկու առաջարկով` տեխնիկական և ֆինանսական։
Որակի և արժեքի վրա հիմնված գնահատման եղանակի ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են։ Տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկները։
Արժեքի վրա հիմնված գնահատման եղանակի ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են։ Տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը։
Նախքան որակավորման հայտերի ներկայացումը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել հանդիպումներ նախաորակավորված հայտատուների հետ՝ ծրագրի առնչությամբ վերջիններիս մտահոգությունների, հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում)։
Որակավորման փուլի հայտերի գնահատման արդյունքներով տեղեկագրում հրապարակվում են առնվազն առաջին երեք տեղեր զբաղեցրած հայտատուների տվյալները։ Փակ մրցույթի անցկացման դեպքում որակավորման փուլի արդյունքները տրամադրվում են միայն նախաորակավորված հայտատուներին։
Որակավորման հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մրցույթում հաղթող հայտատուն։
Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող հանդիպումների վարման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետները, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգերով։

 Հոդված 14.9․ Բողոքարկման կարգը

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի, գնահատող հանձնաժողովի և ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
Մրցույթի, այդ թվում՝ բողոքի քննման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն նախքան ՊՄԳ պայմանագրի կնքումը բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները ՊՄԳ բողոքարկման խորհրդին:
ՊՄԳ ընթացակարգերով սահմանվում են ՊՄԳ բողոքարկման խորհրդի անդամների ներգրավման, վարձատրության և որակավորման, տվյալ բողոքի քննման համար անհրաժեշտ խորհրդի կազմի հաստատման, ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործունեության և որոշումների կայացման կարգը, ինչպես նաև բողոքների ներկայացման համար անհրաժեշտ վճարների չափը և դրանց վճարման կարգը։

Հոդված․ 14.10. Մրցույթը չկայացած հայտարարելը

Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
չի ներկայացվել որակավորման առնվազն երեք հայտ.
ՊՄԳ պայմանագիր չի կնքվել։
Մրցույթը չկայացած հայտարարելու կարգը և այդ առնչությամբ տեղեկագրում հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

Հոդված 14.11. Հայտի և պայմանագրի ապահովումը

Որակավորման փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով և կարգով ներկայացնում է հայտի ապահովում։
Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով և կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովման միջոցներ։
Հայտի և պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով:
Հայտի և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, գործողության ժամկետը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման հիմքերը և կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։»։

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերի և այդ ռիսկերի՝ հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխումը․»

ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը․
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ պայմանագրի ապահովման միջոցները, դրանց ներկայացման կարգը և մասնավոր գործընկերոջ կողմից դրանց վճարման հիմքերը և կարգը․»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

նախագահ                                                                Ա. Սարգսյան

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը
 
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Ø  Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից ներկայացված առաջարկությունները և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը, ինչպես նաև մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկը (unsolicited proposal) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է ՀՀ գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

2.  Խնդիրները և նպատակները
 
Ø  Մասնագիտական քննարկումների և փորձագետների դիրքորոծումների ամփոփման արդյունքում վերհանվել են ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի համար կարևոր հետևյալ առանձնահատկությունները․

-        «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը։

-        «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձևաչափով մրցույթ (մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ) իրականացնելիս կիրառելի չէ։

-        ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները։

-        Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական արդյունավետ շրջանակ։ Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման և փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար։

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք
 
Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.  Ակնկալվող արդյունքը
 
Ø  Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում։

Ø  Օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանում և ապահովում։

Ø  Նոր ենթակառուցվածքների ստեղծում, գոյություն ունեցողների արդիականացում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում,  ինչպես նաև կառավարման համակարգի վերահսկելիություն։

Ø  Մրցակցության խթանում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակի և արժեքի վրա հիմնված լավագույն ընտրություն։

Ø  Հնարավոր ռիսկերի կանխատեսում (հատկորոշում) և դրանց կառավարմանը միտված գործողությունների ձեռնարկում։

Ø  Հնարավոր ռիսկերի բաշխում պետության (հանրային) և մասնավոր հատվածի միջև։

Ø  Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման ընդունման անհրաժեշտության մասին

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ և այլ իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում։       

ՑԱՆԿ

այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ԱՀԿ պետական գնումների համաձայնագիր
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն