• Armenianeconomy.com

«Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է». վարչապետի մոտ քննարկվել են գյուղական ճանապարհների կառուցման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Խորհրդակցությանը մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք:

Բացելով քննարկումը՝ վարչապետն ասել է. «Հարգելի գործընկերներ, հավաքվել ենք քննարկելու միջհամայնքային և համայնքային ճանապարհների կառուցման հետ կապված մեր անելիքները: Խոսքը հատկապես գյուղական համայնքներում մեր միջավայրի ձևավորման խնդիրներին է վերաբերում, և մենք գիտենք, որ, ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ դա ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական: Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից: Եվ այստեղ հարցը հետևյալն է. կան գյուղեր, համայնքներ, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և մենք նաև վերջին օրերին տեսանք, որ բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում: Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով: Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների շուրջ: Ներկայացված առաջարկների շարքում վարչապետ Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Անդրադարձ է եղել հումքի մշակման տեխնոլոգիաների կիրառմանը, համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, ծրագրի ֆինանսական և ժամկետային գնահատականին, իրականացման ձևաչափին և մեխանիզմներին, ստանդարտային ուղեցույցների պատրաստմանը վերաբերող հարցերի: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ: 

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն