Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)

17 օգոստոսի 2020 | | Цитата

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում (գանձապետարանում) 2020 թվականի մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին քաղաքացիներն ու կազմակերպությունները կատարում են փոխանցումներ:

Վերոնշյալ հաշվեհամարին օգոստոսի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,118,295,116.20 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4685:

Նշենք, որ աջակցության հաշվեհամարին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիների կամ կազմակերպությունների վճարումների վավերապայմանները տարբեր արտարժույթներով փոխանցումների համար, հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական www.minfin.am  կայքի «Գանձապետական հաշիվներ» բաժնում՝ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով հղմամբ:

Գանձապետական հաշվին փոխանցումների թարմ տվյալների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում (www.gov.am), ինչպես նաև Ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն