Ինչո՞վ կօգնի լիզինգը ՀՀ տնտեսությանը․ կայացել է առցանց ասուլիս էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մասնակցությամբ

07 օգոստոսի 2020 | | | Цитата

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Լիզինգը որպես գործարար միջավայրի բարելավման, ներդրումների խրախուսման, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ֆինանսական գործիք» թեմայով առցանց մամուլի ասուլիսը։

Ասուլիսի բանախոսներն էին․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը և Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը։

Իր ներածական խոսքում նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը կարևորել է լիզինգի օրենսդրական փաթեթի փոփոխությունները (լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող  օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընթացիկ տարվա հունիսի 18-ին  և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից), նշելով, որ լիզինգը, որպես ֆինանսական գործիք, շատ կարևոր նշանակություն ունի տնտեսվարողների, քաղաքացիների համար և անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս հասկանան դրա առավելությունները և կիրառեն լիզինգն իրենց բիզնեսը կազմակերպելու համար։

Ըստ Նաիրա Մարգարյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիզինգի հանդեպ պահանջարկը մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան առկա գործարքները։ Նա կարծիք է հայտնել, որ առաջիկա երկու տարվա ընթացքում, վերացնելով օբյեկտիվ խոչընդոտները, հնարավոր կլինի կրկնապատկել և անգամ եռապատկել լիզինգային փաթեթի շրջանառությունը։

Լիզինգի օրենսդրական փաթեթը նախաձեռնել է Գործարարության աջակցման գրասենյակը, փաթեթի մշակման և քննարկման գործընթացն իրականացվել է բոլոր շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև լիզինգային ծառայություններ մատուցող  կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն