Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ վճարվելու է ամբողջությամբ՝ առանց ընտանեկան դրամագլխի

14 հուլիսի 2020 | | Цитата

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ:

Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Հավելենք, որ մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 և 150 հազար դրամների փոխարեն:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն