Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց է, որից չի զեկուցվում 38-ը, 4 հարց գաղտնի է

02 հուլիսի 2020 | | Цитата

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 38-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
 
-              Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,
-              «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքու

մ լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին և Տոմ Դավիդ Սեվան Քրիստիան Ժակի Բանդիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

-              «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,

-              «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

-              Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն