ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30 հունիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
1.Ու՞մ է վերաբերում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:

որոնց

1)2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և
2)2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

2.Ովքե՞ր չեն կարող համարվել միջոցառման շահառուներ:

Պատասխան` Սույն աջակցությունից չեն կարող օգտվել ֆինանսական, ապահովագրական, շահումով խաղերի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև կառավարչական մարմինները, հասարակական կազմակերպությունները, հիմադրամները և ոչ առևտրային կազմակերպությունները:

3.Ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը միջոցառման շահառուներին որոշելու համար:

Պատասխան` 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Այսպես, hաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

1)Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
2)Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
3)Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
4)Հարկման բազայի նվազեցման գումարը (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

4.Ինչպե՞ս է հաշվարկվելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Պատասխան`
1) Մինչև 5 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում` տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին:

2) 5 և ավել աշխատողների թվաքանակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում՝ տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

1) 2020 թ. մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին
2) աշխատողների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև
3) հաշվարկվում է նախորդ 2 պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:

5.Ինչպե՞ս պետք է դիմել աջակցության ծրագրից օգտվելու համար:

Պատասխան` Միջոցառման պայմաններին բավարարող և շահառու համարված տնտեսվարողները` 2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ծանուցվում են ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնել ՊԵԿ: Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:

6.Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո:

Պատասխան` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf տեղադրված 269 համարի ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը:
Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:

7.Արդո՞ք կարելի դիմումը ուղարկել սահմանված ժամկետից ուշ:

Պատասխան` Ոչ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ: Սահմանված ժամկետուց ուշ դիմումներն ուղարկել հնարավոր չէ:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն