Կոտայքի մարզից շուրջ 613 քաղաքացիներ արդեն դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով

29 հունիսի 2020 | | Цитата

Հունիսի 22-ի դրությամբ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում Գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով ֆինանսական կառույցներ են դիմել ծրագրի շահառու հանդիսացող շուրջ 613 քաղաքացիներ, ովքեր անցել են առցանց հավաստագրման փուլը: Հայտատու շահառուներից 65-67 %-ը (խառը տնտեսություներ՝ անասնապահության և դաշտավարության, անասնապահության և այգեգործության և այլն) ներդրումները պատրաստվում են առաջնահերթ ուղղել անասնապահության բնագավառ (3 մլն դրամ և ավելի):

«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվը այս պահին հասնում է 48-ի, որոնցից մեկն արդեն ստացել է լիարժեք փոխհատուցում:

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի հայտատուների թիվը 33 է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում): Ծրագրի շահառուների թիվը 12-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:

kotayk.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն