Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

18 հունիսի 2020 | Աշխատանքային | Цитата

Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, Կառավարությունն առաջարկում է փոփոխել տնտեսվարողների կողմից վճարվող շահութահարկի կանխավճարի մեխանիզմը։

Գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտների համար։ Այսպես կանխավճարը հաշվարկելիս հիմք է ընդունվում կա՛մ նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, կա՛մ եթե հարկ վճարողը ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի ամիսների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով արտացոլված հարկման բազայի (որը մոտարկվում է իրացման շրջանառությանը) երկու տոկոսը։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երեկ առաջին ընթերցման ժամանակ ասաց՝ խնդիրն այն է, որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով, իսկ իրենց դիտարկումները ցույց են տալիս՝ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչեւ մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից։ Խոսելով թվերի լեզվով՝ Պողոսյանն ասաց՝ այսօր շուրջ 7650 հարկ վճարող պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճար, որոնցից միայն 700-ն է օգտվել այս հնարավորությունից։

Այսպես՝ նախագծով առաջարկվում է պահպանել երկու մոտեցումներն էլ, եւ սահմանել, որ տնտեսավարող սուբյեկտները կանխավճարը կատարեն երկու եղանակով հաշվարկվող մեծություններին նվազագույնի չափով։ Զուգահեռաբար առաջարկվում է առհասարակ հրաժարվել այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար հայտարարության ներկայացման պահանջից, որովհետեւ, ինչպես հիմնավորեց փոխնախարարը, գործնականում սա արդեն իսկ կարող է որակվել իմաստազրկված գործիք։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ առաջին ընթերցմամբ ընդունելու այս օրինագիծը։ Ինչպես այսօր, երեկ նույնպես պատգամավորները միաձայն ընդունել էին օրենքի նախագիծը։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն