• Armenianeconomy.com

ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար․ Արցախը 100%-ով ապահովում է իրեն հացահատիկով

28 մայիսի 2020 | Արցախ | Цитата

Արտակարգ դրության ռեժիմը գյուղատնտեսական աշխատանքների վրա առանձնապես չի անդրադարձել: Նախատեսված աշխատանքները, մասնավորապես` գարնանացանը, անցել են նորմալ ռեժիմով եւ արդեն մոտ են ավարտին, պատրաստվում ենք հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին: Հակահրդեհային միջոցառումների աշխատանքները նույնպես ավարտին են մոտենում: Կոմբայնների վերանորոգման համար հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ գարու բերքահավաքը կսկսվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը։

-Ի՞նչ դժվարություններ է կրում գյուղատնտեսությունը ճգնաժամի պայմաններում

-Նախ նշենք, որ արտակարգ իրավիճակի հետ կապված, գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներում սահմանափակումներ առանձնապես չկան: Կարող ենք արձանագրել, որ մեր կողմից ծրագրված աշխատանքները, մասնավորապես, գարնանացանը, իրականացվել է բնականոն հունով: Այդ աշխատանքները գտնվում են ավարտման փուլում: Պատրաստվում ենք հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին: Ավարտման փուլում են նաեւ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների աշխատանքները: Կոմբայնների վերանորոգման համար տրամադրվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները, եւ առաջիկա 10-15 օրերին կմեկնարկի գարու բերքահավաքը:

-Որո՞նք են այս տարվա գյուղատնտեսական կանխատեսումները

-Տեղումների սակավության հետ կապված մտահոգություններ կային, սակայն, բարեբախտաբար, ձմռան վերջին շրջանում եւ գարնանն արձանագրված առատ տեղումները էականորեն բարելավել են աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերի վիճակը: Եվայսհանգամանքըլավատեսությանհիմք է տալիս, որկարողենքգերազանցելնախորդտարվացուցանիշները: Բացիդրանից, բավականինմեծակնկալիքներունենքգարնանացանմշակաբույսերիայստարվացանքսից:

-Հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ են իրականացվում գյուղատնտեսական ոլորտում եւ քանի՞ ֆերմեր է արդեն օգտվել դրանցից

-Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունների չեզոքացման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից կնշեի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ջեռուցվող եւ չջեռուցվող ջերմոցներին տրամադրվող անհատույց գումարը՝ 1 հա-ի հաշվով, համապատասխանաբար, 4 եւ 2 մլն դրամի տեսքով: Օգտվել է 81 շահառու:

Բանջարեղեն եւ կարտոֆիլ մշակող հողօգտագործողներին 1 հա-ի հաշվով անհատույց կտրամադրվի պետական աջակցություն՝ 300 հազ. դրամի չափով (նախորդ տարի այն կազմում էր 200 հազ.): Այս տարի ծրագրի մեջ ներառնվել է նաեւ լոբու մշակությունը: Ծրագրից օգտվելու համար հանրապետության շրջանների վարչակազմերը, գործող կարգի համաձայն, ներկայացրել են համապատասխան հայտերը, ըստ որոնց ունենք շուրջ 350 շահառու, մշակվող տարածքն էլ կազմում է 450 հա:

 Արցախի բարձրադիր գոտիներում պտղատու այգիների հիմնադրման նպատակով հողօգտագործողներին անհատույց կրամադրվեն խնձորենու, տանձենու, արեւելյան խուրմայի, կեռասենու, սեւ սալորենու, սերկեւիլենու, տխլենու, զկեռենու, ընկուզենու եւ հոնենու տնկիներ (0.5-10 հա-ի համար): Տնկիները կտրամադրվեն աշնանը՝ ըստ հանրապետության շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերի:

 Բանջարեղենի եւ միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի արժեքի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով: Ծրագրից օգտվել է 25 շահառու, ընդգրկման ծավալը՝ 18.5 հա:

Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաեւ (համակարգի 70 տոկոսի չափով) 0.5- մինչեւ 1 հա տարածք ընդգրկող հողատարածք ունեցող հողօգտագործողներին: Այստեղ էլ ունենք 15 շահառու, այգիների տարածքը՝ 11.13 հա:

 Եգիպտացորենի Պիոներ տեսակի սերմը տրամադրվել է ավելի արտոնյալ պայմաններով՝ 1 հա-ի հաշվարկով 1 ցանքսի միավորը՝ 35 հազ. դրամով: Ունենք 92 շահառու, տրամադրվել է սերմացու 1135 հա-ի համար:

-Որո՞նք են այս տարվա առաջին եռամսյակի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման եւ արտահանման ցուցանիշները նախորդ տարվա համեմատ

-2020թ. հունվար-մարտ ամիսներին կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 891.5 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 954.8 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց, նվազելով 6.6 տոկոսով, իսկ կենդանական ծագման արտադրանքի ներմուծման ծավալը, 2020թ. 1-ին եռամսյակում կազմել է 3147.9 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2895.7 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց, աճելով 8.7 տոկոսով:

2020թ. հունվար-մարտ ամիսներին բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 385.0 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 818.0 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց, նվազելով 52.9 տոկոսով, իսկ բուսական ծագման արտադրանքի ներմուծման ծավալը, 2020թ. 1-ին եռամսյակում կազմել է 4319.6 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3916.1 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց, աճելով 10.3 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, 2020թ. 1-ին եռամսյակում, արտաքին առեւտրաշրջանառության արտահանման կառուցվածքում, կենդանական եւ բուսական ծագման արտադրանքների տեսակարար կշիռը կազմել է 3.6 տոկոս` 2019թ. նույն ժամանակահատվածի 4.1 տոկոսի դիմաց, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ներմուծման կառուցվածքում, կենդանական եւ բուսական ծագման արտադրանքների տեսակարար կշիռը, 2020թ. 1-ին եռամսյակում, կազմել է 10.2 տոկոս` 2019թ. նույն ժամանակահատվածի 7.9 տոկոսի դիմաց:

-Ո՞ր գյուղատնտեսական արտադրանքներն են առավել շատ արտահանվում Արցախից

-Հանրապետությունից համեմատաբար շատ արտահանվում են հացահատիկային մշակաբույսեր, ինչպես նաեւ` բանջարեղենի ու մրգերի որոշ տեսակներ (ըստ առանձին ապրանքատեսակների՝ տվյալները հրապարակվում են տնտեսական տարվա ավարտից հետո):

-Ո՞րքան է գյուղատնտեսության ինքնաբավության մակարդակն Արցախում

-Հանրապետությունում ինքնաբավության բացարձակ մակարդակ է ապահովվում (100-ից բարձր տոկոս) հացահատիկային մշակաբույսերի, բարձր մակարդակ (70-95 տոկոս)` հատիկաընդեղենային մշակաբույսերի, մրգի, ձվի, կաթի, մսի, միջին մակարդակ (շուրջ 50 տոկոս)` բանջարեղենի, կարտոֆիլի մասով:

Արամ Դանիելյան
news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ• Գյուղտնտեսավարողները միշտ էլ կարող են հույսները դնել պետության աջակցության վրա• 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը.Արայիկ Հարությունյան• Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն• Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․Արցախի նախագահ• Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ• Նախարարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱՀ ԳԳԱՀ-ի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող գյուղտնտեսավարողների պարտավորությունները կներվեն• Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի• Արցախում հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն