Բիզնես ստեղծելու գաղափար ունեցող սկսնակներին օժանդակություն կտրամադրվի․ կառավարությունը հաստատեց 19-րդ միջոցառումը

27 մայիսի 2020 | | Цитата

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին եւ առանձին տնտեսավարողներին՝ հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
 
Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման եւ ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

Միջոցառման շահառու են ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ՝ մանրածախ եւ մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք՝

համապատասխանում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,

աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն,

գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,

պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու չեն, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.

մինչեւ աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու են, եթե  դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։

Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերի եւ վարկային հաստատությունների կողմից:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝

Արժույթը՝ ՀՀ դրամ,

Ժամկետը՝ առավելագույնը 60 ամիս,

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս՝ սկսնակ շահառուների համար.

Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար եւ 20 մլն դրամ (հանրագումարով)՝ նորարարական զարգացման շահառուների համար.

վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 7-10 տոկոս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշման ընդունումը շատ կարեւոր է։

«Մենք մարդուն ասում ենք հետեւյալը. եթե Դուք ունեք բիզնես գաղափար, Դուք պետք է մասնակցեք դասընթացի, ու այդ դասընթացի հաջող ավարտելու պարագայում պետությունը Ձեզ կաջակցի մինչեւ 10 մլն դրամ վարկ, գումարած՝ դրամաշնորհ տալու հարցում։ Դուք հնարավորություն կունենաք այդ գումարով Ձեր ներդրումը անել։ Ընդ որում, սրա համար գրավ չի պահանջվի, եւ ռիսկը կառավարությունը կկիսի»,- ասաց վարչապետը։

Տիգրան Խաչատրյանն ասաց՝ նախատեսում են, որ սա կլինի շարունակական ծրագիր. «4 տարիների ընթացքում շահառուները կարող են լինել 4 հազար եւ ավելի»։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն